Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարկային կազմակերպության լիցենզիան ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել

Պաշտոնական
1c7addd741f32b4779e4045b77344a31

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՈՐՈՇՈՒՄ 21.03.2017Թ. ԹԻՎ 9 ԲԳ Ա «Ֆ.Ի.Կ.Օ.» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 14.09.2010Թ. ԹԻՎ 34 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է . Ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական բանկի խորհրդի 14.09.2010թ. թիվ 232-Ա որոշմամբ Կազմակերպությանը տրամադրված թիվ 34 վարկային կազմակերպության լիցենզիան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն որոշումը պարունակում է բանկային և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ սույն որոշումն ուժի մեջ է մտնում զանգվածային լրատվության միջոցներով սույն որոշման եզրափակիչ մասը հրապարակվելու պահից: Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման եզրափակիչ մասի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և զանգվածային լրատվության միջոցներում:     Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: Սույն որոշման գործողությունը դատական կարգով բողոքարկելիս չի կասեցվում գործի ողջ դատական քննության ընթացքում:   ՀՀ կենտրոնական բանկի նախագահ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ   ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն