A
A
Մ. Մելքումյանը՝ «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետի դանակահարության մասին. Առավոտ (տեսանյութ)
«Բոլոր տեսակի բռնարարքները, կարգուկանոնի խախտումները դատապարտում եմ՝ լինեն դրանք «Բարգավաճի», թե ՀՀԿ-ի կողմից»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Քուչակ գյուղում «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետի դանակահարությանը, ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Միքայել Մելքումյանը: Նրա բնորոշմամբ՝ ամեն ինչի հիմքում մարդկային նշաձողն է. «Վարկանիշային ընտրակարգը տեղերում մարդկանց հանեց իրար դեմ: Այն ճիշտ ձեւ չէ եւ համապատասխան չէ մեր ժողովրդի մտածելակերպին»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով