Ովքեր Ջրառատում խախտել են օրենքը, ենթակա են պատասխանատվության. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքում անդրադարձել է Ջրառատի դեպքերին. Ընտրությունները բնականաբար ենթադրում են մրցակցություն, սակայն մրցակցության վերածումը բռնության որևէ կերպ ընդունելի չի կարող լինել և ես խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում ցանկացած անձի կողմից: Անկախ քաղաքական պատկանելիությունից, զբաղեցրած պաշտոնից կամ ճանաչելիությունից բոլոր նրանք ովքեր Ջրառատում խախտել են օրենքը, ենթակա են պատասխանատվության: Ես տեղյակ եմ, որ իրավապահ մարմինները արդեն իսկ իրականացնում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական գործողությունները նշված դեպքին օբյեկտիվ և բազմակողմանի իրավական գնահատական տալու համար: Վստահ եմ, որ հետագա զարգացումների մասին օրենքով թույլատրելի շրջանակներում իրավապահ մարմինները դեռ լրացուցիչ հրապարակային տեղեկություններ կտրամադրեն: