Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները պարզել են, թե ովքեր են պատռել ԵԼՔ-ի պաստառը

Պաշտոնական
vostikanutyun231

Մարտի 11-ին, ժամը 17:30-ին,  ոստիկանության  Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը  ոստիկանության   Վանաձոր քաղաքի Բազումի բաժին զեկուցագիր է ներկայացրել, որ երկու անչափահաս երեխաներ վնասել են  Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 103/1 շենքի պատին փակցված` «ԵԼՔ» դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու  առաջադրված  Էդմոն Մարուքյանի քարոզչական պաստառը:

 Նախապատրաստված նյութերով  պարզվել է, որ Վանաձորի Երևանյան խճուղու երկու անչափահաս բնակիչներ (2005 թ. և 2006 թ. ծնված) խաղալիս  անգիտակցաբար պոկել  են  թիվ 103/1 շենքի արևմտյան  պատին փակցված  պատգամավորության  թեկնածուի  քարոզչական պաստառը: