Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀ ՊՆ. ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ

Կարևոր լուրեր Պաշտոնական
sahman

Մարտի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 500 կրակոց: Շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: www_infografika_am_12-58c4d72552e65