A
A
Խմորեղենի միջից հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված
Մարտի 9-ին` ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա. Կ-ին քաղաքացի Մ. Գ-ի կողմից բերված հանձնուքի` խմորեղենի միջից հայտնաբերվել է մոտ 50 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին