Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրվել է 20 հա խոտածածկ տարածք, ջերմահարվել՝ 250 եղևնի

Պաշտոնական
arevik-azin-parkum-b-n87593-1

Մարտի 8-ին, ժամը 16:09-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գերեզմանատան մոտակայքում գտնվող «Կոնգո» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:12-ին, մարվել՝ 19:20-ին: Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի անտառպետության 4-րդ պահաբաժնի հատվածում այրվել է մոտ 20 հա  խոտածածկ տարածք և ջերմահարվել՝ մոտ 250 եղևնի: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Վանաձոր քաղաքի անտառպետության 5 աշխատակից: ԱԻՆ