Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին հարգել հիմնարար ազատությունները

Քաղաքականություն
eu-1

Օրերս Ադրբեջանցի բլոգեր Մեհման Հուսեյնովը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել Բաքվի դատարանի կողմից՝ ոստիկանությանը զրպարտելու մեղադրանքով: Այս կապակցությամբ Եվրոպական միությունը (ԵՄ) հանդես է եկել հայտարարությամբ: Հուսեյնովը մեղադրվել է զրպարտության մեջ այն բանից հետո, երբ նա տեղեկացրել է, որ իրեն կարճատեւ ազատազրկման ժամանակ ենթարկել են խոշտանգման: ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը հարգել խոսքի ազատությունը եւ պատշաճ իրավական ընթացակարգ ապահովել: «Պրն Հուսեյնովը հայտնի է Ադրբեջանում իր՝ կոռուպցիայի բացահայտմանը ուղղված ջանքերով: Նրա պատիժը կարծես թե անհամաչափ է ենթադրյալ հանցագործությանը: Նրա անօրինական կալանքի, ենթադրյալ վատ վերաբերմունքի, եւ հաջորդած դատավարության ընթացքի խախտումների վերաբերյալ զեկույցները նույնպես լուրջ մտահոգության առիթ են եւ պետք է անհապաղ հետաքննվեն»,- ասված է ԵՄ հայտարարության մեջ: Հայտարարության մեջ ԵՄ-ն նաեւ վերահաստատել է, որ ակնկալում է Ադրբեջանի իշխանությանը հարգել իր միջազգային իրավունքով ստանձնած  պարտավորությունները հիմնարար ազատությունների պաշտպանության առումով։