Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետության ճանապարհները` 09:30-ի դրությամբ

Պաշտոնական
zyun

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին` ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը։ Մեղրու, Գորիսի, Արթիկի, Ստեփանավանի, Ճամբարակի և Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանաարհներին ձյուն է տեղում։ Տավուշի, Վանաձորի, Թումանյանի և Նոյեմբերյանի ճանապարհներին անձրև է տեղում: Նշված ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն