Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները, ըստ իմ պատկերացման, պետք է լինեն տվյալ տարածքի, լավ իմաստով՝ տերն ու տիրակալը. Վլ Գասպարյան (տեսանյութ)

Պաշտոնական
unnamed-30-1

Մարտի 3-ին ոստիկանության պետ,  ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա բաժինների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց մարզի իրավապահների աշխատանքը և նշելով դեռևս առկա որոշ թերությունների վերացման ուղիները՝ ընդգծեց ոստիկանության դերը հանրային գիտակցության մեջ օրենքի գերակայության ամրագրման գործում: Ոստիկանության պետը կարևորեց նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ հատկապես անչափահասների հետ տարվող աշխատանքներում: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց ոստիկանություն-հասարակություն կապի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը որպես հասարակական առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի կայացման գրավական: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ  մարզի օպերատիվ իրավիճակին ներհատուկ խնդիրներին, դրանց օրինակով վերլուծեց ոստիկանության գործողությունները նաև համապետական ընտրությունների շրջանում և կարգադրեց աշխատել պրոֆեսիոնալ, անաչառ ու թափանցիկ՝ հանուն հասարակական կարգի և փոխհանդուրժողականության ապահովման: Խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: unnamed-31