A
A
Մոսկվայում կայացել է ԵԱՏՄ խորհրդի նիստը
2017 թ. մարտի 3-ին Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: