A
A
Լևոն Յոլյանն ընտրվեց ՎՊ նախագահ (տեսանյութ)
ԱԺ ընդմիջումից հետո այսօր Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ներկայացրեց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրված Լեւոն Յոլյանի ընտրության արդյունքները:
Ըստ այդմ՝ 131 պատգամավորից ընտրությանը մասնակցել է 101-ը, որոնցից կողմ է քվեարկել 99-ը, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Արդյունքում ՎՊ նախագահ է ընտրվել Լեւոն Յոլյանը:
Իր ելույթում Յոլյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին՝ նշելով. «Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր այն բարյացակամ, ջերմ մթնոլորտը, որ կար այս դահլիճում՝ իմ հարցի քննարկման ընթացքում. դա միանշանակ պարտավորեցնող է: Կաշխատեմ այնպես անել, որ հետագայում էլ, ինչպես այսօր՝ իմ ընտրության ժամանակ, դեմ չլինի իմ աշխատանքներին»: