Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂ հակամարտության մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի պատասխանը

Քաղաքականություն
unnamed-16-4

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը շփման գծի երկայնքով բախումների վերաբերյալ վերջին հաղորդումներով։ Գլխավոր քարտուղարն իր լիակատար աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ընթացիկ ջանքերին՝ նվազեցնելու լարվածության ներկայիս վտանգավոր մակարդակն ու կանխելու հետագա սրումը։ Նա կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ հրադադարի համաձայնագիրը խախտող որևէ գործողությունից և հորդորում է անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»։ Մանրամասն՝ այստեղ