A
A
«Ելք դաշինքի վարչապետի թեկնածուին պետք է փնտրել ցուցակի առաջին եռյակի մեջ». Նիկոլ Փաշինյան
Այս պահին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունենում հարցազրույց-ասուլիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ԱԺ պատգամավոր, ԵԼՔ դաշինքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ նախընտրական պայքարի և առաջիկա զարգացումների շուրջ: «Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ամենալավ տարբերակը «Ելք» դաշինքին իշխանափոխություն իրականացնելու մանդատ տալն է»,- ասում է , «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ԱԺ պատգամավոր, ԵԼՔ դաշինքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը : Ըստ նրա՝«Ելք դաշինքի վարչապետի թեկնածուին պետք է փնտրել ցուցակի առաջին եռյակի մեջ»: