Արցախի նոր սահմանադրությունը հույս է պարունակում. ԱՀՀ
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂՈՒՄ ԱՐՑԱԽԻՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Վաշինգտոն - Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) շնորհավորական ուղերձ է հղում Արցախի ժողովրդին՝ փետրվարի 20-ին՝ Արցախի վերածննդի օրն Արցախի նոր սահմանադրության 88%-ով հաստատման կապակցությամբ: Սա Արցախում անցկացված երրորդ հանրաքվեն է՝ 79,314 ընտրողների մասնակցությամբ՝ քվեարկությանը հաշվառված քաղաքացիների մոտ 76,44% -ի: §Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Արցախի Հանրապետությանն՝ իր հիմնարար իրավունքներն իրականացնելու և այս նոր սահմանադրության ընդունման առթիվ, որը պաշտպանում է իր քաղաքացիների հիմնարար իրավունքները¦, - նշել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը: Երկուշաբթի կայացած հանրաքվեն արդիականացնում է Արցախի Սահմանադրությունը նորմերով, որոնք առավել ամրապնդում են ժողովրդավարական գործընթացը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատություններն երաշխավորող ավելի արդյունավետ մեխանիզմներ ստեղծում, ապահովում դատական համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների անկախությունը և ընդլայնում անմիջական ժողովրդավարություն Արցախի ժողովրդի համար: Այս հանրաքվեն փոխում է կառավարման ձևը կիսանախագահականից լրիվ նախագահականի և նախատեսում է նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնել հինգ տարին մեկ: Բացի այդ, քաղաքացիները քվեարկությամբ հաստատել են Լեռնային Ղարաբաղ Հանրապետության՝ տարածաշրջանի ռուսականացված անվան պաշտոնապես վերանվանումը պատմական հայկական անվամբ՝ Արցախ: Արցախի Հանրապետությունն ապացուցում է, որ նրա ժողովրդավարությունը վեր է Ադրբեջանի բռնապետությունից §Այս նոր սահմանադրությունը հույս է պարունակում: Քաղաքացիական բնակչությունն անարդարացի և սարսափելի հարձակումների է ենթարկվել 1980-ականների վերջից ի վեր, որոնք շարունակվում և սրվում են նաև այսօր՝ չնայած կնքված հրադադարի համաձայնագրերի: Սակայն այդ պատերազմի կիզակետում հայերը շարունակում են կրթել իրենց երեխաներին, կառուցել ավելի լավ հասարակություն, խթանել արվեստը և շարունակել մնալ հավատքով՝ որպես առաջին քրիստոնյա ազգի մաս: Արցախում լիարժեք ժողովրդավարություն է՝ լիովին հակադրվելով Ադրբեջանում Ալիևի ճնշողական վարչակարգի, որը շարունակում է փորձել լուծել խնդիրները՝ հայերին վերացնելով¦, - հայտարարել է Համագումարի երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Քվեարկելուց հետո նախագահ Բակո Սահակյանն ասել է. §Նոր սահմանադրության հանրաքվեն առաջադիմական քայլ է մեր պետականաշինության գործընթացում՝ արտահայտնելով վստահություն, որ հանրաքվեն, ինչպես մեր երկրում ցանկացած նման միջոցառում, տեղի կունենա ազատ և թափանցիկ ձևով, միջազգային նորմերին և սկզբունքներին լիովին համապատասխան¦: Խորհրդարանականներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, իրավաբաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ ամբողջ աշխարհից, օրինակ Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Միացյալ Թագավորությանց ի թիվս այլոց, վերահսկել են ընտրություններն Արցախում: Միջազգային դիտորդներն ընդունել են, որ քվեարկությունն անցկացվել է ժողովրդավարական եղանակով: Դիտորդներից մեկը՝ Եվրոպական միության պատգամավոր Էլենի Թեոխարուսն հավելել է. §Այստեղ` Արցախում տեսնում եմ բարգավաճում և առաջընթաց: Ժողովրդավարությունն ու ազատությունը պետք է առաջին հերթին պաշտպանված լինեն: Ուրախ եմ տեսնել, որ երկրի կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերն է գործադրում՝ բնակչության կենսամակարդակը բարձրացնելու և երկիրը զարգացնելու համար¦: