A
A
Երևանի փայտի արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել
Փետրվարի 19-ին, ժամը 01:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զ. Սարկավագի փողոցի թիվ 88 շենքի բակում գտնվող փայտամշակման արտադրամասում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զ. Սարկավագի փողոցի թիվ 90ա հասցեում գտնվող փայտամշակման արտադրամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:39-ին, մարվել՝ 02:15-ին: Արտադրամասի խորդանոցում այրվել են մոտ 12 խմ փայտի կտորներ: