A
A
Սեյրան Օհանյանը բացարձակ այլ մոտեցումներ ունի. Արամ Սարգսյան (տեսանյութ)
Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, խոսելով վարչապետի, ԱԺ նախագահի, ՀՀ նախագահի իրենց թեկնածուներից, նշեց, որ իրենց համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի առաջիկա ԱԺ-ում մեծամասնություն դառնալը. «Իսկ վարչապետի թեկնածուին կոնսենսուսով կորոշենք։ Այս պահին որոշված չէ նաեւ մեր ԱԺ նախագահն ու ՀՀ նախագահը»։ Անդրադառնալով մյուս դաշինքների՝ ընդդիմադիր կեցվածք ընդունելուն, Արամ Սարգսյանը նշեց, որ «Սեյրան Օհանյանը գաղափարական, արտաքին քաղաքական առումով բացարձակ այլ մոտեցում ունի, քան մենք, որովհետև ողջունել է 29 տարով բազային պայմանագրի երկարաձգումը, Վարդան Օսկանյանը ողջունել է «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը, որևէ խոսքի չի ասել ազատական տնտեսության մասին, երբ Քոչարյանը որոշեց՝ ով ինչ պետք է ներկրի»։ Ավելին՝ տեսանյութում