Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Թուրքմենստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: ՀՀ Նախագահը մաղթել է նախագահ Բերդիմուհամեդովին քաջառողջություն, հաջողություններ և բարօրություն, իսկ բարեկամ Թուրքմենստանին՝ խաղաղություն և բարգավաճում: Նշելով վերջին տարիներին Թուրքմենստանում պետականաշինության, սոցիալ-տնտեսական ոլորտներում, ինչպես նաև միջազգային ասպարեզում երկրի արձանագրած հաջողությունները՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենն ապահովել է նախագահ Բերդիմուհամեդովին համազգային աջակցություն և վստահություն: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Թուրքմենստանի նախագահի անփոփոխ ուշադրությունը բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր ավանդույթների վրա՝ հիմնված հայ-թուրքմենական համագործակցության հետագա խորացման հարցերի նկատմամբ և համոզվածություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ փոխգործակցությունը հետագայում ևս կհարստանա նոր մասշտաբային ծրագրերով: