A
A
Հաց բերողի եղբայրն անհետացել է
Փետրվարի 10-ին կալանավորված Հաց բերող մականունով հայտնի Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանն անհետացել է։ Որդու մասին երեկվանից լուր չունի նրա մայրը՝ տիկին Դոնարան, փաստաբան Տիգրան Եգորյանին էլ է անհայտ Արսեն Սարգսյանի անհետացման պատճառը. «Երբ վերջին անգամ հանդիպել եմ Արսեն Սարգսյանին, արտահայտեց մտահոգություն, որ իր նկատմամբ ևս հետապնդումներ կարող են սկսվել։ Այդ իսկ պատճառով մենք փորձում էինք իր հետ ինտենսիվ կապի մեջ լինել, բայց երեկվանից սկսած նա այլևս կապի դուրս չի եկել»։