Հանրապետության մարզերում ՏԻՄ ընտրություններ են
Այսօր հանրապետության վեց մարզերում, մասնավորապես՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Շիրակ մարզերի թվով 10 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են: Նշված համայնքներից 7-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, 3 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:
Համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ են երկու գյուղերում՝ Շիրակի մարզի Արևիկ և Սյունիքի մարզի Վարդավանքում:
[caption id="attachment_1519954" align="alignnone" width="500"]
Technical equipment of the electronic registration of voters provided to the precinct electoral commissions ahead of the elections was tested in Vardanashen communities of Armavir Province[/caption]
Փետրվարի 2-ին` ժամը 18.00-ին, լրացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը: Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 17 քաղաքացիներից 4-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:
Ավագանու անդամի 23 գրանցված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 2-ը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի 13 թեկնածուներից 2-ը և ավագանու անդամի 21 թեկնածուներից 2-ն իգական սեռի ներկայացուցիչներ են: ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 7 համայնքներից 2-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 4-ում` 2 թեկնածու և մեկ համայնքում` 3 թեկնածու: Փետրվարի 2-ին լրացել է նաև դիտորդների հավատարմագրման ժամկետը:
Փետրվարի 12-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 6 տեղական հասարակական կազմակերպության թվով 23 դիտորդ:
ԿԸՀ