A
A
Հրդեհ՝ Արմաշ գյուղում
Փետրվարի 12-ին, ժամը 01:05-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արմաշ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հանրապետության փողոցի թիվ 5-րդ տանը կից խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել` 02:27-ին: Այրվել են Մ. Ա.-ին պատկանող տան հարևանությամբ գտնվող ամառային խոհանոցում (մոտ 12 քմ) կենցաղային իրեր և վառելափայտ (0,3 խմ) մասնակի: