Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իմ պատիվը ձեր պատիվն է, ձեր պատիվը` իմ. Գագիկ Ծառուկյան

Քաղաքականություն
bhk5

ԲՀԿ 9-րդ հերթական համագումարին Գագիկ Ծառուկյանն իր ելույթում հայտարարեց, որ հուզված է, սակայն կլինի անկեղծ. «Գագիկ Ծառուկյանը, եթե քայլ է արել, ապա ոչ պաշտոնի համար, այլ Աստծո կամոք, չորը կանաչացրել եմ ու հասել եմ իմ նպատակներին։ Ծառուկյանը չէր կարող ժողովրդին տանել արյունահոսության, հեղափոխության,  դրա մեղավորը լինելու էի ես»: Գագիկ Ծառուկյանը խոսեց նաեւ արագաչափերի, կարմիր գծերի, տաքսու վարորդների, սոցիալական այլ խնդիրների մասին. «Հանդիպումների ժամանակ մեր ժողովրդին հույս տվեք։ Հարգալից եղեք նրանց հետ։ Կա ամոթ, կա աբուռ, կա վստահություն։ Իմ պատիվը ձեր պատիվն է, ձեր պատիվը` իմ»: Նրա ելույթը տեւեց 30 րոպեից ավելի։