Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձկան որսը՝ նախարարի սահմանած չափաքանակով

Պաշտոնական
849d674126482541701bb75592774ea0

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը սույն թվականի փետրվարի 7-ին հրաման է ստորագրել 2017թ. ընթացքում ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին.   Հրաման N 37-Ա 2017 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ Համաձայն «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվածի 8-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N1237-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված N1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ` 1. Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում 2017 թվականի ընթացքում  սահմանել կարաս, ծածան և խեցգետին կենդանատեսակների արդյունագործական որսի հետևյալ չափաքանակները. 1) Կարաս` մինչև 100 տոննա, 2) Ծածան` մինչև 100 տոննա, 3) Խեցգետին` մինչև 3000 տոննա, որից Սևանա լճում՝ 1100 տոննա: 2.Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին` կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս հիմք ընդունել սույն հրամանի 1-ին կետում նշված չափաքանակները: 3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին` 1) սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ, 2) ուժեղացնել վերահսկողությունն իշխան, կողակ և սիգ ձկնատեսակների ապoրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ:    ՆԱԽԱՐԱՐ`   Ա. ՄԻՆԱՍՅԱՆ