Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միանա՞լ Ծառուկյանին, թե՞ ոչ. ՌԱԿ-ում կռիվ է ընկել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
rak-nkar-1

Ռամկավար ազատական կուսակցությունը բաժանվել է երկու մասի։ Հայաստանյան կառույցը հայտարարել է ապրիլյան ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի հետ մասնակցելու մասին, Սփյուռքի ռամկավարները դեմ են այս որոշմանը։ «Կենտրոնական վարչությունը, լինելով սփյուռքյան կառույց, մենք մեզ չենք արտոնել ներքին հայաստանյան գործընթացներին միջամտել կամ ազդել մարդկանց այս կամ այն դաշինքին անդամակցելու»,- ասում է Կենտրոնական վարչության ատենապետ Լևոն Պըլըքյանը։ Սփյուռքի ռամկավարները հայտարարում են՝ իրենք չեն ուզում գործակցել հայաստանյան ընդդիմության հետ։ Ըստ այդմ՝ դեմ են նաև իրենց անունից «Ծառուկյան» դաշինքին աջակցություն հայտնելուն։ «Մենք միշտ գործակցած ենք մեր բոլոր այն կառույցների հետ, որ նույն ուղեգիծը ունեն և կշարունակեն այդ ուղղությամբ։ Այսօրվա Հայաստանի ՌԱԿ-ը մի քիչ շեղվել է այդ ուղեգծից»։ Անակնկալ կերպով ասուլիսի անցկացման վայր ժամանեց ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը։ Նա պնդեց՝ 2016-ի հոկտեմբերին իրենք համագումարով կենտրոնական վարչություն են ընտրել, կուսակցությունը գրանցված է ըստ կարգի, և որևէ խոչընդոտ չկա ընտրությունների մասնակցության հարցում։ Մանրամասները տեսանյութում