«Տարբեր գաղափարների մարդիկ հանկարծ մի դաշինքում են հայտնվում» (տեսանյութ)
«Մինչև փետրվարի 16-ին կուսակցությունները չներկայացնեն իրենց ցուցակները, այդ մասին խոսելն անիմաստ է »,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Խոսելով դաշինքների մասին՝ պատգամավորը նշեց, որ դրանք կազմվում են՝ չունենալով ընդհանուր գաղափար: «Դաշինքների մեծ մասը ոչ թե ընդհանուր գաղափարի հիմքով են կազմվում, այլ տարբեր գաղափարների մարդիկ հանկարծ մի դաշինքում են հայտնվում»: Բանախոսն անդրադարձավ նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ի շարքերը լքելուն՝ նշելով, որ դա բնական գործընթաց է. «Ցանկացած քաղաքական ուժերում էլ լինում են մարդիկ, որ դուրս են գալիս, բայց դրան զուգահեռ ՀՀԿ-ում ավելի շատ անդամագրվողներ են հայտ ներկայացնում: Առաջիկա ընտրություններին մարդկային ռեսուրսների պակաս չենք ունենալու»,-եզրափակեց նա: