ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ՀՀ դիտորդական կազմը համալրելու խնդիր ունի
Համաձայն իր մանդատին՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) պատրաստվում է ընտրությունների դիտորդական առաքելություն (ԸԴԱ) ուղարկել Հայաստան՝ դիտարկելու ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները՝ հաշվի առնելով երկրի իշխանությունների կողմից պաշտոնական հրավերը եւ հիմնվելով կարիքների գնահատման առաքելության կողմից տրված արդյունքների եւ եզրակացությունների վրա: Վերջինս եղել է երկրում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հաղորդագրություն կա ԵԱՀԿ կայքում։ Ըստ այդմ, ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ը ներկայումս կարիք ունի հետեւյալ պաշտոնների առաքելության ղեկավար առաքելության ղեկավարի տեղակալ Քաղաքական վերլուծաբան Ընտրական գործընթացների վերլուծաբան Ընտրությունների գծով փորձագետ/վերլուծաբան Իրավական վերլուծաբան Մեդիա վերլուծաբան երկարաժամկետ դիտորդների համակարգող Բոլոր վերոնշյալ պաշտոնները ժամանակավոր են, եւ պայմանագիրը կսպառվի մոտ 8 շաբաթ անց: Որոշ պայմանագրեր հնարավոր է երկարացվեն ընտրությունների երկրորդ փուլի անցկացման դեպքում: Թեկնածուները պետք է հասանելի լինեն փետրվարի 15-ից սկսած եւ պետք է պատրաստ լինեն մեկնելու կարճ ծանուցումից հետո: Թեկնածուները պետք է լինեն ԵԱՀԿ մասնակից պետությունների քաղաքացիներ, բացառությամբ ՀՀ քաղաքացիների: ԵԱՀԿ մասնակից պետություններին խնդրում ենք աջակցել 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներին: Եթե դուք ցանկանում է դառնալ երկարաժամկետ կամ կարճաժամկետ դիտորդ, խնդրում ենք կապ հաստատել համապատասխան ԵԱՀԿ պատվիրակության հետ Վիեննայում կամ ձեր արտաքինգործերի նախարարության հետ: