Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Human Rights Watch-ի կոչը՝ ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին

Քաղաքականություն
andrias-ghukasyan

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանի կալանքի երկարաձգման որոշումը ՝ 2 ամսով և կոչ է արել ազատ արձակել նրան: Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, նա ձերբակալվել է 2016 թ.  հուլիսին՝  ՊՊԾ գնդի գրավման օրերին: Հարցին անդրադարձել է Human Rights Watch կազմակերպության Հարավային Կովկասի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան։ Նա հիշեցնում է՝ իրավապաշտպանները վկայակոչում են հուլիսի 29-ի դեպքերն արտացոլող տեսանյութը, որում Ղուկասյանը ցուցարարներին կոչ է անում հանգստություն պահպանել և ոստիկանության հետ բախման չգնալ: Դատարանն ուսումնասիրել է տեսանյութը, բայց մերժել է Ղուկասյանի փաստաբանի միջնորդությունը՝ թույլատրել դեպքերին ականատես լրագրողներին կամ ցույցի մասնակիցներին վկայություն տալ հօգուտ Անդրիաս Ղուկասյանի. «Դատավորը մեջբերել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի քանի գործեր՝ ասելով, որ դատարաններն իրավունք ունեն լսումների այս փուլում չլսելու պաշտպանող կողմի վկաներին։  Խրախուսելի է, որ դատավորը մեջբերում է Եվրոպական դատարանի կանոնադրությունը: Բայց եվրոպական դատարանի մյուս եզրակացությունները հավասարապես կարևոր են այս գործում»: Ապա հեղինակը գրում է. «Քննիչները պետք է փոխեն Ղուկասյանի դեմ կալանքի իրենց որոշումը և ազատ արձակեն նրան՝ սպասելով վստահության արժանի դատավարության»: