Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն  Հովիկ Աբրահամյանի դիմումը ստացավ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Hovik-Abrahamyan12-e1351862383452

Նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր  կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը տեղեկացրեց, որ բացի այդ դիմումից, կուսակցությունից դուրս գալու այլ դիմումներ չեն ստացել: Որոշ տեղեկություններով՝ ՀՀԿ-ից դուրս է գալու  նաեւ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը:  Նման դիմում կուսակցությունը չի ստացել, փոխարենը կուսակցության շարքերը համալրելու բազմաթիվ դիմումներ են ստանում: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հունվարի 24-ին հայտարարել էր, որ դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից, սակայն մնում է քաղաքականության մեջ։