Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունների օրը կփոխվի, եթե բոլոր ուժերը կողմ լինեն (տեսանյութ)

Քաղաքականություն
Artak-1

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի կարծիքով՝ քաղաքական այն ուժերը, որոնք երկար ճանապարհ են անցել և վստահ են իրենց հնարավորությունների վրա, Խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն միայնակ, իսկ նոր ձևավորված քաղաքական ուժերի պարագայում պատկերը բոլորովին այլ է. «Այն ուժերը, որոնք նորաստեղծ են, հավասարակշռելով իրենց հնարավորությունները՝ գնում են դաշինքների։ Քաղաքական ուժ ԲՀԿ-ն, որը որոշակի ցնցում ապրեց 2 տարի առաջ ևս ընտրել է դաշինքով հանդես գալու ճանապարհը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա։ Ըստ բանախոսի՝ քվեի համար պայքարը լինելու է բավականին լարված. «Բոլորս շահած դուրս կգանք այս ամբողջ ընտրական գործընթացներից, եթե ընտրություններն անցնեն անթերի»։ Հարցին, թե արդյոք ապագա Խորհրդարանում Արտակ Դավթյանը տեսնո՞ւմ է իրեն, թե ոչ, պատգամավորը պատասխանեց, որ դրա համար անհրաժեշտ երկու պայմանները՝ իր և կուսակցության ցանկությունը կա, սակայն վճռորոշը քաղաքացիների քվեն է լինելու։ Ըստ Արտակ Դավթյանի ՝ այս խորհրդարանական ընտրությունները կտարբերվեն նախորդ բոլոր ընտրություններից մի պարզ պատճառով, որ փոփոխվել է Սահմանադրությունն, ու անցում ենք կատարում խորհրդարանական համակարգի. «Այն, որ միշտ ասում էինք հաղթողին տրվելու է ամեն ինչ, այլևս չի գործի: Ապագա խորհրդարանը լինելու է  այնպիսին, որ ներկայացված բոլոր քաղաքական ուժերը լինելու են հաղթողներ»: Իսկ ընտրությունների օրը տեղափոխելու մասին խոսելիս պատգամավորը նշեց, որ դա տեղի կունենա, եթե բոլոր ուժերը կողմ լինեն այդ որոշմանը։