Հանրապետության և ԼՂՀ ճանապարհները՝ ժամը 12.00-ի դրությամբ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թալինի միջհամայնքային ճանապարհները, Արագածի տարածաշրջանի Լեռնապար, Սիփանաշեն, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Մելիք, Շենկանի գյուղերի, Ապարանի տարածաշրջանի Երնջատափ, Եղիպատրուշ, Վարդենիս, Չքնաղ, Շողակն, Ձորագլուղ, Շենավան գյուղերի, Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան, Շիրակի մարզի Ամասիա-Ծովամարգ ավտոճանապարհները, Ամասիայի և Աշոցքի բոլոր միջհամայնքային ճանապարհները: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Տավուշի մարզի Պտղավան-Բագրատաշեն ավտոճանապարհները, ինչպեսնաև Սյունիքիև Լոռու մարզերիբոլոր ճանապարհները: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Արմավիրիմարզի Բաղրամյանի տարածաշրջանում, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաներիհամարանվաշղթաներիկիրառմանդեպքում, բացիկցորդիչով ավտոմեքենաներից: *** Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Հանրապետության ողջ տարածքում ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: