Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոլորվել են Շաղատ գյուղի սարերում․ ընկերներից մեկը մահացել է

Կարևոր լուրեր Պաշտոնական
832276

Հունվարի 29-ին, ժամը 02.50-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը մոլորվել են Շաղատ գյուղի մոտակա սարերում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 07.53-ին փրկարարները հայտնաբերել են Ա. Վ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ:  Իսկ 08.37-ի դրությամբ հայտնաբերել են Ս. Դ.-ի դին: