Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարցում. Ո՞ր օրը պետք է նշանակվեին ԱԺ ընտրությունները (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitl411fed

Ապրիլի 2-ը խորհրդարանական օր սահմանելը քննարկումների առիթ է դարձել։ Խնդիրը միայն այն չէ, որ այդ օրը ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օրն է։ Որոշ շրջանակների  գնահատմամբ՝  ապրիլի 2-ը խորհրդարանական ընտրությունների համար սահմանադրորեն ընտրված ճիշտ օրը չէ, այսինքն՝  Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 29-ի հրամանագիրը հակասահմանադրական է: Ապրիլի 2-ը որպես սահմանադրության օր նշանակելիս՝  առաջնորդվել են  2016թ. հունիսի 1-ին ուժի մեջ մտած նոր Ընտրական օրենսգրքով, մինչդեռ, ըստ ընդդիմախոսների,  պետք էր առաջնորդվել   նախկին Սահմանադրությամբ  եւ խորհրդարանական ընտրությունների օրը նշանակել  ապրիլի 22-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ ապրիլի 2-ից առնվազն 20 օր հետո: Ո՞ր օրը  պետք է նշանակվեին ԱԺ ընտրությունները։   Առաջարկում ենք մասնակցել «Ա1+»-ի հարցմանը։