Չի բացառվում Օհանյան-Ծառուկյան դաշինքը. Ազատություն (տեսանյութ)
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու Գագիկ Ծառուկյանը բանակցությունների մեջ են, և չի բացառվում Օհանյան-Ծառուկյան դաշինքը. այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Սեյրան Օհանյանը: Միասին Եռաբլուր են այցելել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, վերջերս դաշինք կազմած ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Արաբո» ջոկատի մարտիկները՝ Մանվել Եղիազարյանի գլխավորությամբ, «Միացյալ Հայաստան» հասարակական կազմակերպության խորհրդի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը, «Ազատամարտիկների դաշինքի» անդամներ, «Կարմիր բերետներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ներկայացուցիչներ, կուսակցականներ և համախոհներ։ Մանրամասները՝ տեսանյութում