Նոր Հաճընի կամուրջը կլուսավորվի էներգախնայող լամպերով
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 26-ին ընդունեց «Philips Lighting» («Ֆիլիպս Լայթինգ») ընկերության Կովկասի և Միջին Ասիայի տարածաշրջանային ղեկավար Անդրեյ Զախարկինին, ընկերության բիզնես զարգացման գծով տարածաշրջանային մենեջեր Ալեքսանդր Տրյասունովին և ՀՀ-ում «Philips Lighting» ընկերության պաշտոնական ներմուծող «Կոնսել» ՍՊ ընկերության ներկայացուցիչներին։ Նախարարը, կարևորելով հետագա գործակցության հնարավորությունը, հետաքրքրվեց, թե բացի լուսավորությունից, ուրիշ ի՞նչ գործունեություն է իրականացնում ընկերությունը, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և լուսավորություն ստանալու նպատակով արևային էներգիայի օգտագործման ուղղությամբ։ Ա. Զախարկինը, մանրամասն ներկայացնելով նշված ուղղություններով ընկերության ծավալած գործունեության շրջանակները, նախարարին ներկայացրեց նաև իրենց նոր ծրագրերից մեկը, որով նախատեսում են սեփական միջոցներով ժամանակակից, էներգախնայող բարձրակարգ լամպերով լուսավորել Նոր Հաճընի կամուրջը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև թունելների լուսավորության, «Խելացի քաղաք» նախագծում ընկերության ներգրավվածության, համագործակցության այլ հնարավորություններին առնչվող հարցեր։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն