Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեպի Եվրոպա՝ նոր ուղղություններով թռիչքներ

Պաշտոնական
unnamed-19-2

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Blue Panorama ավիաընկերության հիմնադիր Ֆրանկո Պեչիի գլխավորությամբ Հայաստան ժամանած աշխատանքային խմբին: Հանդիպման ընթացքում ՔԱԳՎ պետը գործընկերների հետ խոսել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող մի շարք հարցերի մասին, ներկայացրել՝ ոլորտում արձանագրված ցուցանիշները,  առանձնահատկությունները, ինչպես նաև նշել է, որ 2016թ. դեկտեմբերի 1-ին Եվրամիության խորհուրդը հաստատել է մանդատը, որը Եվրոպական Միության հանձնաժողովին թույլ է տալիս սկսել Հայաստանի հետ համապարփակ օդային տրանսպորտի համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել: unnamed-18 Հանդիպման շրջանակներում քննարկվել են դեպի Եվրոպա նոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու հնարավոր տարբերակները, հայկական շուկայի սպասարկման հնարավորությունները և դրան նպաստող առաջիկա գործողությունների ծրագիրը: Blue Panorama ավիաընկերության հիմնադիրը նշել է, որ իրենք պատրաստ են համագործակցության` միևնույն ժամանակ շեշտելով ոլորտի առավել մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը: ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը, ողջունելով հետաքրքրվածությունը ՀՀ ավիացիոն շուկայով, հայտնել է համագործակցության պատրաստակամությունը:                 Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար