Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ կրթության ոլորտին կտրամադրվի ավելի քան 717 մլն դրամ

Պաշտոնական
unnamed-8-2

Հունվարի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության 2017թ. առաջին նիստը՝ Բակո Սահակյանի նախագահությամբ: Նիստում գործադիր մարմնի  հավանությանն են արժանացել ԱՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակախնդիրները: Այն կազմվել է ղեկավարվելով ԼՂՀ  նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 40 հրամանագրով, կառավարության և նրանենթակա գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգի դրույթներով, պետական կառավարման մարմիններիառաջարկությունների հիման վրա և ուղղված է կառավարության գործունեության 2015-2017 թվականների ծրագրի իրագործմանը: ԱՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանի խոսքով՝ 89 միջոցառումների ընդգրկումը տարեկան ծրագրում պայմանավորված է իրականացվող մի շարք ծրագրերի շարունակականության ապահովման, արդի իրավիճակներով առաջադրված խնդիրների կատարման և մի շարք  օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ: Միջոցառումների հիմնական մասը նախատեսում է բնակչության սոցիալական, առողջապահական, կրթական, ինչպես նաև տնտեսության ու բնապահպանությանոլորտների ընթացիկ խնդիրների իրագործում: Գործադիր մարմնի 2017 թվականի գերակա խնդիրներով սահմանվել  են կառավարման համապատասխան պետական մարմինների կողմիցընթացիկ տարում իրականացման համար նախատեսված՝ կառավարության գերակայությունների իրագործմանն ուղղված խնդիրներն ու դրանցլուծման ուղիները: Կառավարությունը հաստատել է ԱՀ 2017թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագիրը: Այն  մշակվել է՝ հաշվի առնելով նախագահի տված հանձնարարականները, կառավարության գործունեության ծրագրովքաղաքաշինության բնագավառում սահմանված խնդիրները, ինչպես նաև 2017-2019թթ. ԼՂՀ միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթները ևԱզգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների առաջարկությունները: ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ներկայացմամբ՝ 2017թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ծախսերը կազմում են 11 մլրդ 700 մլն  դրամ, նախորդ տարվա 11 մլրդ 660 մլն դրամի դիմաց: Այն  կազմում է 2017թ. պետականբյուջեի 12.4 տոկոսը: Ծրագրի գերակա ուղղություններից է բնակարանաշինությունը, որն իր մեջ ընդգրկում է բազմազավակ, զոհված ազատամարտիկների, այլսոցիալական խմբերին պատկանող ընտանիքների բնակարանների վերանորոգման, կառուցման կամ գնման և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանային խնդիրների ապահովման ենթածրագրերը: Բնակարանաշինության ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 1 մլրդ 602 մլն դրամի շինարարական աշխատանքներ, որոնք կուղղվեն փոխանցվող և  վերանորոգվող օբյեկտների ավարտմանը, ինչպես նաև նոր օբյեկտների կառուցման աշխատանքների սկսմանը: Հանրապետության հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հիմնարկների զարգացման ծրագրով նախատեսվում է կրթության ոլորտին ուղղել ավելի քան 717 մլն դրամ: Մշակույթի բնագավառում կիրականացվեն  մոտ 22 մլն դրամի աշխատանքներ, մասնավորապես, ավարտին կհասցվի Ասկերան քաղաքիարվեստի դպրոցի շենքի վերակառուցումը: Ճանապարհաշինության բնագավառում նախատեսվում է իրականացնել շուրջ 2 մլրդ 238 մլն դրամի շինարարական աշխատանքներ:Մասնավորապես, ԼՂՀ հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման համար նախատեսված է 100 մլնդրամ, Ստեփանակերտ–Գորիս ավտոմայրուղու պահպանման և շահագործման համար՝ 144 մլն դրամ, իսկ ԼՂՀ  ընդհանուր օգտագործմանավտոճանապարհների վերանորոգման և վերակառուցման նպատակով կհատկացվի 270 մլն դրամ: 300 մլն դրամ կուղղվի ԼՂՀ բնակավայրերումփողոցների  և գյուղերի գյուղամիջյան ճանապարհների սալապատմանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ իրականացվող ծրագրերի համաֆինանսավորմանը հատկացվելու է ավելի քան 1 մլրդ 727 մլնդրամ, որը կուղղվի հիմնականում կրթության համակարգի շենքերի բարելավմանը, հանդիսությունների տների և համայնքային կենտրոններիկառուցմանը: Պաշտպանության բանակի առաջնագծում դիրքերի կահավորման և հողային աշխատանքների իրականացման նպատակով ևս լրացուցիչ գումարէ նախատեսված՝ 1 մլրդ 500 մլն դրամ: Ջրամատակարարման ծրագրով նախատեսվում է ավելի քան 806 մլն դրամի սահմաններում աշխատանքներ իրականացնել 17 համայնքներումջրամատակարարման համակարգերի վերականգնման ուղղությամբ: Կառավարությունը հաստատել է նաև ԼՂՀ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի իրականացումն ապահովող 2017-2019թթ. ծրագիրը և միջոցառումների ցանկը: Ծրագրով սահմանված են ժողովրդագրական քաղաքականության հիմնական խնդիրները ևուղղությունները՝ մասնավորապես, ծնունդների աճի ապահովում, մանկամահացության ցուցանիշի բարելավում, երիտասարդ ընտանիքներինպետական աջակցության տրամադրում, սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմաննպատակով մոնիթորինգի իրականացում և գնահատում, երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակայիններազդման միջոցով բնակչության սեռատարիքային կառուցվածքի աստիճանական բարելավում, երեխաների խնամք և պաշտպանությունիրականացնող հաստատություններում խնամվող երեխաների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում և այլն: ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է 2015-2016 թվականներինհանրապետությունում արձանագրված հիմնական ժողովրդագրական ցուցանիշները: Ըստ նախարարի ներկայացման՝ 2016 թվականինհանրապետությունում գրանցվել է 2471 ծնունդ, որը 2015 թվականի համեմատ (2582) նվազել է 111-ով: Մահացածների թվաքանակը 2016թվականին կազմել է 1222՝ 2015 թվականի (1290) համեմատ նվազելով 68-ով: Բնակելի տներ հատկացնելու նպատակով 2016 թվականինհաշվառման է վերցվել 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող 40 ընտանիք, որը 2015 թվականի համեմատ աճել է 23-ով (17 ընտանիք):Երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով հանրապետությունում իրականացվող պետական ֆինանսականաջակցության ծրագրերից 2015-2016 թվականներին օգտվել են 120 շահառուներ, որից 68-ը՝ հիփոթեքային վարկավորմամբ բնակելի տներ ձեռքբերելու, իսկ 52-ը՝ գյուղական վայրերում բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու համար տրամադրվող պետականֆինանսական աջակցությունից: Հաշվի առնելով 2016 թվականին արձանագրված ժողովրդագրական ցուցանիշները՝ 2017-2019 թվականների պետական ծրագրով շարունակվելուեն իրականացվել ծնելիության խթանմանը, ընտանիքի պաշտպանությանը, մահացության մակարդակի նվազեցմանը, բնակչությանառողջության պահպանմանը և ժողովրդագրական զարգացման այլ ուղղություններին վերաբերող՝ նախորդ տարիներին իրականացված բոլործրագրերը: Իր եզրափակիչ ելույթում Նախագահ Սահակյանն անդրադարձել է 2016 թվականի սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին եւ խնդիրներին: Հանրապետության ղեկավարը նշել է, որ չնայած բոլոր բարդություններին, 2016 թվականին հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման նախատեսված տեմպերը, դրական դինամիկան տնտեսության հիմնական ճյուղերում, գրանցել ՀՆԱ-ի 9 տոկոսի չափով տնտեսական աճ: Միաժամանակ, Նախագահը կառավարությանը հանձնարարել է խոր վերլուծության ենթարկել տարվա արդյունքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերի եւ բացթողումների վրա, որոնք տեղ են գտել աշխատանքում, եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ: Խոսելով 2017 թվականի անելիքների մասին՝ հանրապետության  ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի վրա պահել տարվող աշխատանքների որակը, համակարգվածության աստիճանը, պարտականությունների կատարումը, արդյունավետորեն օգտագործել պետական միջոցները: «Այն ամենը, ինչ նախանշվել է եւ ընդունվել համապատասխան օրենքներով ու կառավարության որոշումներով, անհրաժեշտ է իրականացնել անվերապահորեն եւ հետեւողական կերպով»,- նշել է ԼՂՀ Նախագահը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին