Ինչպես Սարկիսովը դարձավ Ալեգրիս
Ռուսական էստրադայի երգչուհի Իրինա Ալեգրովան համերգով հանդես կգա Երևանում ։ Մարտի 5-ի նրա համերգը կկրի «Մոնո» խորագիրը ։ Իրինա Ալեգրովան ունի հայկական արմատներ: Երգչուհու ստեղծագործական գործունեության վրա մեծ հետք է թողել նրա հայրը` Ալեքսանդր Սարկիսովը, ով արվեստի նկատմամբ մեծ սեր է փոխանցել իր միակ ու սիրելի դստերը: Իրինայի հայրը աշխատել է կրկեսում։ Աշխուժության և ձգտման համար նրան այնտեղ կոչել են «Ալեգրիս», իսկ հետո կրկեսային այդ մականունը նա դարձրել է իր համար հնչեղ ազգանուն: Ընտանիքը երգչուհու համար մշտապես եղել և մնում է առաջին տեղում: Նրա համար օրինակ են ծառայել սիրելի ծնողները: Այդպես է նա դաստիարակել նաև դստերը և թոռանը: Իրինա Ալեգրովան մտադիր է ելույթ ունենալ, քանի դեռ հանդիսատեսը հաճախում է իր համերգներին, քանի դեռ իր կարիքը կա: Երբ նրան հարցրին, ի՞նչ կլիներ, եթե ամեն ինչ նորից սկսվեր: Պատասխանն անկեղծ էր. «Չկեղծելով, ասեմ`չգիտեմ: Ես հավատում եմ Աստծուն և նրան, որ մեզ առաջնորդում է Աստված, իսկ ճակատագիրը տալիս է մեզ այն, ինչին մենք արժանի ենք»: