Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը միանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի զարգացման ցուցիչների շտեմարանին

Մշակույթ
EU-Eastern-Partnership-Culture-fand-Creativity-Programme

Հունվարի 27-ին 10:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (Արշակունյաց պողոտա 28) տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեթոդաբանությամբ մշակված մշակույթի զարգացման ցուցիչների ազգային զեկույցի նախնական ներկայացումը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը և փորձագետ Ռագնար Սիիլը:   Հայաստանը միանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի զարգացման ցուցիչների շտեմարանին   Ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում մշակույթը լուրջ մասնաբաժին ունի ՀՆԱ-ի ձևավորման գործում`1.5%-ից մինչև 5.7%: Օրինակ Էկվադորում մշակույթի մասնաբաժինը ՀՆԱ-ում ավելին է, քան սուրճի, բանանի և կակաոյի արտադրությունը:   2016 թվականից Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում սկսվել է մշակույթի զարգացման ցուցիչների ազգային զեկույցի մշակումը, որը հնարավորություն է տալիս համաշխարհային իրադարձությունների տեսակետից դիտարկել ազգային մարտահրավերները:   Մշակույթի զարգացման ցուցիչների մեթոդաբանությունը մշակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և կիրառության մեջ ներառվել 2009-ից: Սա մի գործիք է, որ հնարավորություն է տալիս գնահատել պետության զարգացման գործում մշակույթի դերը: Այն հնարավորություն է տալիս փաստերի և թվերի օգնությամբ ներկայացնել, թե ինչպես է մշակույթն ազդում կամ աջակցում զարգացման գործընթացներին: Մշակույթի ազդեցության ներկայացումը հնարավորություն է տալիս այն ներառել պետության զարգացման ռազմավարությունում: Ուսումնասիրությունը կատարվում է յոթ բնագավառում`տնտեսություն, կրթություն, կառավարում, սոցիալական մասնակցություն, գենդերային հավասարություն, հաղորդակցություն և ժառանգություն:   Զեկույցի արդյունքները կներկայացվեն նաև  ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի զեկույցը գրանցվի կազմակերպության տվյալների բազայում:   Մշակույթի զարգացման ցուցիչների (ՄԶՑ) ազգային զեկույցը մշակում է Ջեներալ Ստանդարդ Քընսալթինգը` ՀՀ մշակույթի նախարարության միջնորդությամբ և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ:   Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի նպատակն է աջակցել մշակութային ու ստեղծագործական ոլորտների՝ կայուն մարդասիրական, սոցիալական և տնտեսական զարգացմանը Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:  Մրցակցային գործընթացի արդյունքում ծրագիրը կառավարում է Բրիտանական խորհրդի կողմից գլխավորող կոնսորցիումը՝ համագործակցելով Մոլդովայի Սորոսի հիմնադրամի, Լեհաստանի մշակույթի ազգային կենտրոնի և Գյոթե ինստիտուտի հետ: