Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

86-ամյա տատիկի տունն ամբողջովին այրվել է

Կարևոր լուրեր Հասարակություն
b7ec5c75e683ab0c5f4a9f8cadea5ac1

Հունվարի 21-ին, ժամը 1.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 10 հասցեում տուն է այրվում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1-ի սահմաններում փայտյա վառարանից հրդեհ է բռնկվել 1931 թ. ծնված Շուշանիկ Դ.-ի տանը, ինչի հետևանքով տունն ամբողջովին այրվել է: Ժամը 1.32-ին հրդեհը մեկուսացվել է 2 մարտական հաշվարկի ուժերով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն