Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են Երևանում կատարված սպանության մանրամասներ

Կարևոր լուրեր Պաշտոնական
qnnchakan-komite

ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևանի բնակիչ, 1960 թ. ծնված Արմեն Սուրմենելյանի սպանության դեպքի առթիվ: Տղամարդու դին հայտնաբերվել է 2017թ. հունվարի 20-ին` ժամը 20.55-ին,  Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում`  կրծքվանդակի ձախ կեսի շրջանում ծակած-կտրած վնասվածքներով: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ձեռնարկվել անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Քննությամբ պարզվել է դեպքի պահին բնակարանում գտնված անձանց ինքնությունը, շրջանակը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ սպանության հանգամանքների վերաբերյալ: Դեպքի վայրի զննության ընթացքում բնակարանի պատշգամբում գտնվող ծաղկամանի հետնամասից հայտնաբերվել է դանակ, որի վրա առկա են եղել արնանման հետքեր: Բացի այդ, մուտքի դռան վրայից մասնագետի կողմից վերցվել են կոշիկի ներբանի հետքեր: Սպանությունը կատարելու կասկածանքով հունվարի 21-ին ձերբակալվել է նշված բնակարանի բնակիչը: Նախաքննության ընթացքում առգրավվել են տուժողի և կասկածյալի հագուստները: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետաքաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին