Նալբանդյանը ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնյանի հետ խոսել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին (տեսանյութ)
Հունվարի 20-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ղեկավար Ֆլորանս Մանժենին, ով Երևանում է գտնվում երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա ամրապնդման հեռանկարներին: Հանդիպմանը քննարկվեցին Երևանում կայացած խորհրդակցությունների արդյունքները, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև փոխգործակցության սերտացմանն ուղղված քայլերը: Էդվարդ Նալբանդյանը և Ֆլորանս Մանժենն անդրադարձ կատարեցին Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: