Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերացվել է «Փոքր Մհեր»-ի վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու մասին որոշումը

Պաշտոնական
dataxazutyun

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից «Փոքր Մհեր կրթահամալիր»-ի վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները Կոտայքի մարզի դատախազության միջոցով 23.12.2016թ.-ին  ուղարկվել են ՀՀ ՔԿ` ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 180-181-րդ հոդվածների կարգով համապատասխան ընթացք տալու հանձնարարությամբ: 2016թ. դեկտեմբերի 30-ին ՔԿ-ի կողմից որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Կոտայքի մարզի դատախազությունում ստուգվել է նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը և պարզվել, որ որոշումը կայացվել է վաղաժամ, չեն ստուգվել առերևույթ հանցագործության վերաբերյալ բոլոր տվյալները, անհիմն կերպով արժանահավատ են համարվել միայն կրթահամալիրի տնօրինության և աշխատակիցների հայտնած տեղեկությունները, ինչի կապակցությամբ նյութերի նախապատրաստման նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2017թ. հունվարի 16-ին որոշում է կայացվել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին: Քրեական գոծով նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային վարչությանը: ՀՀ գլխավոր դատախազություն