A
A
Մրցաշարի կազմակերպիչները չեն բողոքի առաջին ռակետի դեմ (տեսանյութ)
Ավստրալիայում մեկնարկած թենիսի բաց առաջնությունում առաջին սկանդալի հեղինակ է դարձել աշխարհի առաջին ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյի կինը՝ Քիմ Սիրսը: Վերջինս խաղի ժամանակ իր ամուսնու օգնականին հրամայել է սրբիչով փակել իր կողմը ուղղված հեռուստախցիկը: Էնդի Մարեյն առաջին փուլի խաղում 3:0 հաշվով վստահ հաղթել է ուկրաինացի թենիսիստ Իլյա Մարչենկոյին: Սակայն առաջին ռակետը հաճախակի է սխալվել մատուցման ժամանակ, ինչը նյարդայնացրել է ոչ միայն նրան, այլեւ իր կնոջը: Մրցաշարի կազմակերպիչներին դուր չի եկել Քիմ Սիրսի պահվածքը, քանի որ խաղերի ժամանակ սովորական երեւույթ է տրիբունայում գտնվող հայտնի մարդկանց կամ թենիսիստների կանանց ցուցադրումը, սակայն նրանք չեն պատրաստվում բողոք ներկայացնել առաջին ռակետին: