Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունը հորդորում է օգտվել միասնական գրասենյակներից

Պաշտոնական
an

Պետական մի շարք ծառայությունների մատուցման ընթացքում առաջացող հերթերից խուսափելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին օգտվել նաև պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներից: Դրանք արդեն գործում են Երևանում՝ «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6) նշված հասցեներում, ինչպես նաև Գառնի համայնքի, Գյումրի (հասցե՝ Ռիժկովի 5) և Էջմիածին քաղաքների Մ.Մաշտոցի-2  Հայփոստի գրասենյակներում: Միասնական գրասենյակներում մատուցվում են հետևյալ ծառայությունները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ՝

  • Հասարակական կազմակերպությունների պետական գրանցում, պետական գրանցման մերժում
  • Հիմնադրամների պետական գրանցում, փոփոխությունների պետական գրանցում կամ պետական գրանցման մերժում
  • Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում
  • Փաստաթղթերի պատճենահանում և պատճենների տրամադրում
  • Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում
  • Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
ՀՀ կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի  սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայություններ՝
  • Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում
  • Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, այդ թվում՝ միասնական տեղեկանքի ձևով
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից մատուցվող ծառայություններ՝
  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակների տրամադրում
  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի տրամադրում
  • Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում
  • Փաստաթղթերի ապոստիլ (միջազգային վավերացում)
ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայություններ՝
  • Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններ՝
  • Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում
  • Կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում
  • Մաշված, անըթեռնելի դարձած հաշվառման համարանիշների փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշների տրամադրում
  • Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրում
Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ գործարկվելու են նաև ՀՀ բոլոր մարզերի գյուղական համայնքներում:   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն