Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլուզում՝ Երևանի Ռուսթավելի փողոցի տներից մեկում

Պաշտոնական
pat3

Հունվարի 10-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելի փողոցի թիվ 17/24 տան պատը փլուզվել է, առկա է մյուս պատերի փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է Գ. Մ.-ին պատկանող տան (կառուցված 1933 թ., 30 քմ) դրսի պատը (18 քմ)՝ մոտ 9 քմ, ինչի հետևանքով մոտակա տներ տանող ճանապարհը դարձել է անանցանելի. առկա է պատի մնացած մասի փլուզման վտանգ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է ՃԿԱԿ-ում քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչը: pat pat1 pat2