Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միջնորդները պետք  է առավել սթափ վերաբերմունք ցուցաբերեն»

Քաղաքականություն
safrastyan1-1

«Դեռեւս վաղ է հայտարարություններ անել Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման վերաբերյալ, պետք է փորձենք հասկանալ, արդյո՞ք փոփոխություններ կան Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումներում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Նա հույս է հայտնում, որ այս տարի միջնորդները կցուցաբերեն առավել սթափ վերաբերմունք եւ կփորձեն ավելի իրատեսական մոտեցումներ ցուցաբերել այն իրադրությանը, որ ստեղծվում է Ադրբեջանի կողմից։ Թուրքագետն ընդգծում է, որ հայկական դիվանագիտությունն այս տարի առավել ակտիվ պետք է լինի ոչ միայն Արցախի հիմնահարցի կարգավորման հարցում, այլև տարածաշրջանին վերաբերող բոլոր իրադրություններում. «Իրադրությունը, որ ձեւավորվել է Մերձավոր Արեւելքում, պահանջում է, որ մեր դիվանագիտությունն առավել ակտիվ եւ նպատակասլաց գործունեություն դրսեւորի»։ Հիշեցնենք, երեկ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարություն-կոչով։