Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարևորվել է ԼՂ հիմնախնդրի շուրջ իրազեկվածության բարձրացումը Եվրոպայում

Պաշտոնական
ex

Հունվարի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Եվրամիության հետ Հայաստանի գործընկերային հարաբերություններին, ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացին, շարունակվող ոլորտային երկխոսությանը և այլ հարցերի: Պատգամավորի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս մակարդակը և զարգացման հեռանկարները: Ընդգծվեց նաև ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերի հետևողական իրականացման ու դրանց հանդեպ գործադիր և օրենսդիր մակարդակներում մշտական աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունը: Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքների վերացման ու բանակցային գործընթացի առաջ մղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերի համատեքստում երկուստեք կարևորվեց հիմնախնդրի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանում և եվրոպական հանրային կարծիքում իրազեկվածության բարձրացումը: Մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների շուրջ: ԱԳՆ