Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խոսքը չի անցնում, մնում է կրակելը» (տեսանյութ)

Քաղաքականություն
iskandaryan-1

«Եթե Ադրբեջանում հրաման տան՝ չկրակել սահմանին, նրանց ոչ ոք չի հիշի»,-կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ հենց սրանով է պայմանավորված սահմանում Ադրբեջանի կողմից սանձահարած դիվերսիոն փորձերը կամ ռազմական գործողությունները: «Ադրբեջանը Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ միջազգային հանրության ուշադրությունը բարձրացնելու համար երկու գործիք ունի՝ խոսք և զենք: Խոսքը չի անցնում միջազգային հանրության շրջանում, մնում է կրակելը»,- ասաց քաղաքագետը: Պարոն Իսկանդարյանը նշեց, որ չնայած սրան, Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ գործընթացներում որևէ լուրջ զարգացումներ չեն եղել. «Մինսկի խումբն արդեն մի քանի տարի է, չի զբաղվում խնդրի կարգավորմամբ, քանի որ հասկանալի է, որ խնդիրը կարգավորել հնարավոր չէ, բայց նրանք փորձում են գոնե նվազեցնել ռիսկերը, բռնության դեպքերը»: