Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆ-ի հորդորը Ներսես Պողոսյանի պաշտպաններին

Պաշտոնական
արդար

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, անդրադառնալով ՔԿՀ-ում պահվող Ներսես Պողոսյանի պաշտպանների` նախօրեին արված հայտարարությանը, հորդորում է վերջիններիս ուշադիր կարդալ Նախարության պատասխան նամակը և չխեղաթյուրել ներկայացված փաստերը: Մասնավորապես, 2016 թվականի դեկտեմբերի 22-ին նախարարությունը ստացել է Ներսես Պողոսյանի դիմումը, որում կալանավորված անձն իր բողոքն է հայտնել քննչական մամնի և դատարանի գործողությունների վերաբերյալ` ակնկալելով նախարարից միջոցներ ձեռնարկել արդարադատություն հաստատելու ուղղությամբ: Ի պատասխան Ներսես Պողոսյանի դիմումի` նախարարությունը հայտնել է, որ ներկայացված պահանջը դուրս է ՀՀ արդարադատության նախարարության իրավասության շրջանակներից, քանի որ «...Հայաստանի Հանրապետութունում արդարադատությունն իրականացնում են դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան... »: Իսկ պատասխանում նշված «օրինական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները» վերաբերել են կալանավորի կողմից բարձրացված հարցերին, այլ ոչ թե հացադուլին: Հ.Գ. Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Ազատություն ռադիոկայանի կազակերպած ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում, անդրադառնալով կալանավորված անձի՝ հացադուլով պայմանավորված պահանջին, նշել էր, որ կուսումնասիրի խնդիրը, և եթե այն վերաբերի նախարարության իրավասությանը, անպատճառ լուծում կտա դրան: Ասուլիսից անմիջապես հետո, նախարարի հանձնարարականով կալանավոր Ներսես Պողոսյանին այցելել էին ՔԿՀ աշխատակիցները, որի ընթացքում նա կրկին նշել է, որ բողոքն ուղղված է քրեական գործին և պահման պայմանների հետ կապված որևէ բողոք չունի:   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն