Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է
Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մ: Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն